3DNews ՏՏ Լրատվական - Google ընկերության` արդեն գրեթե առասպելական դարձած պլանշետային համակարգչի գինը կտատանվի 149-199 դոլարի սահմանում, տեղակացնում է Android and Me պորտալը` նշելով, որ պլանշետն ունենալու է 7 դյույմանոց անկյունագիծ եւ միջուկային Nvidia Tegra 3 համակարգ:
CNews.ru-ը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվականը հաղորդում է, որ Nvidia ընկերության գրաֆիկական քարտերի և պրոցեսորների պոտենցիալ փոխարինողները միայն երկուսն են`Texas Instruments ընկերության «գրաֆիկական քարերը» եւ Qualcomm ընկերության պրոցեսորները:
Նշենք, որ Google ընկերության ֆիրմային պլանշետային համակարգչի թողարկման մասին լուրերը մամուլում համառորեն շրջանառվում են 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների վերջերից: Համաձայն համացանցում տարածված լուրերի` պլանշետային համակարգիչը աշխատելու է Android օպերացիոն համակարգի 4-րդ տարբերակով: