Panorama.am-ը գրում է.
Հալեպի բնակիչները կորցրել են իրենց տներում հանգիստ ապրելու իրավունքը: Հալեպում բնակիչները հրաժարվել են ապակե պատուհաներից, որպեսզի ամեն նոր հիթռակուծությունից հետո ստիպված չլինեն դրանք փոխել: Բացի այդ, հրթիռակոծության ժամանակ ապակիների բեկորները վնասում են մարդկանց: «Արևելք» -ը գրում է, որ այժմ ապակիների փոխարեն օգտագործում են պլաստիկե, նեյլոնից պատուհաններ:
Ապակիներից հրաժարվելը բերել է մի շարք խնդիրներ. տներում դրսի աղմուկը շատ է լսվում, ինչը խանգարում է երեխաներին դասերը պատրաստելիս, միջատներն են շատացել, թափառող կենդանիները պատռում են նեյլոնից պատուհաններն ու ներս մտնում, ջուր է լցվում տները:
Այսօր Հալեպում ապակե մեկ շերտի արժեքը կազմում է 3300 սիրիական ոսկի, նախքան պատերազմն այն եղել է 425 սիրիական ոսկի, իսկ նեյլոնի մեկ մետրը 500 սիրիական ոսկի է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



