Ես չգիտեմ կոռուպցիայի դեմ պայքար է, վհուկների որս, մանր <ձկների> ցանց գցել է շնաձկների ազատ գոյության ու խժռելու անհագուրդ իրավունքի գերակայոիթյան ամրագրում, բայց գիտեմ մի պարզ բան-բոլոր այն չարաշահումները, լիազորությունների շահարկումները , կոռուպցիայի հետ առնչություն ունենալը, կամ հենց սովորական դարձած թալանն ու գողությունը, որն ուղղակի կամ անուղղակի կապ ունի պաշտպանուեյան ոլորտի հետ , պետք է դիտարկվի միայն որպես ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ և կատարող անձինք ըստ այդմ էլ ենթարկվեն պատասխանատվքւթյան համանման հոդվածով:
Մնացած դեպքերում ինչ կլինի չի լինի, կարելի է ընկալել որպես ոչ համապատասխան պատժի միջոցներ կամ ուղղակի վատ ներկայացում ,թատերականացված ցուցադրության անհաջող փորձ` բանակում կոռուպցիայի քվոտաների սահմանազատում :
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/1021473334610528?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1464702886178458
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել