Shamshyan.com-ը գրում է.

Հունիսի 4-ին տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի որդու՝ Հայկ Ախոյանի հարսանիքը: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հարսանիքը տեղի է ունեալու «Լաթառ» ռեստորանային համալիրում:

Հրավիրյալների ցանկը հասնում է 500-ի եւ խիստ տարբերվում է հայկական ավանդական ցանկերից, քանի որ հրավիրյալների թվում են նաեւ թուրք քաղաքական եւ հասարակական գործիչներ: Բնականաբար, հրավիրված են այն թուրք գործիչները, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանությունը եւ Արագած Ախոյանի հետ աշխատում են ցեղասպանության հետեւանքների վերացման ուղղությամբ:

Նշենք, որ Արագած Ախոյանի որդին` Հայկ Ախոյանը շինարար է զբաղվում է շինարարական բիզնեսով, իսկ հարսնացուն` Աննա Սարգսյանն էլ աշխատում է անձնագրային վարչությունում: SHAMSHYAN.com-ը շնորհավորում է եւ երջանկություն ցանկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել