Tert.am-ը գրում է

Թուրքական դատարանը 27-ամյա մոդել, «Միսս Թուրքիա-2006» Մերվե Բյույուքսարաչին 14 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել՝  երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը։

Մոդելը ձերբակալվել էր Instagram-ում 2014 թվականին արած երգիծական գրառման համար։
Դատախազությունը վիրավորական է համարել նրա՝ այն ժամանակ դեռևս վարչապետ Էրդողանի հասցեին արած գրառումը։

Բյույուքսարաչը դատարանում հայտնել էր, որ այն բանաստեղծությունը, որով կիսվել է ինքը, 960 հազար մարդ է տարածել։  «Մեկնաբանություններն ինձ չեն պատկանում»,- ասել էր նա։

Դատավորի հարցին, թե արդյոք զղջո՞ւմ է արածի համար, մոդելն ասել է. «Ցավում եմ, որ իմ տարածած նյութը որպես վիրավորանք է ընկալվել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել