d088a48adb93c99be04decccadd4c65aAraratnews.am-ը գրում է.

«Ընտանեկան բռնության և կանանց սպանության դեպքերը Հայաստանում․նոր զեկույցն» այսօր լրագրողներին ներկայացրեց  Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ, հետազոտության հեղինակ Անի Ճիլոզեանը:

Համաձայն հետազոտության տվյալների, վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 30 կին է սպանվել ներկա  կամ նախկին զուգընկերոջ, կամ ընտանիքի անդամների կողմից.«Իհարկե մեր տվյալները թերի են, որովհետև շատ անգամ գրանցված չեն  կամ կարող են որակվել որպես ինքնասպանություն»:

Հետազոտության հեղինակի հավաստմամբ՝ բռնության ենթարկված և սպանված կանայք հիմնականում եղել են  20-40 տարեկանի սահմաններում, որոնց 63 տոկոսը գյուղաբնակ է եղել.«Սպանությունների մեծ մասը կատարվել է հենց տան մեջ, այսինքն՝ ոչ հանրային վայրերում, և մահվան պատճառները եղել է դանակահարելը, վիզ կտրելը, բութ առարկայով ծեծելը կամ խեղդամահ անելը»:

Անի Ճիլոզեանը հավելեց, որ սպանություններն ազդում են նաև սպանվածների երեխաների ճակատագրերի վրա.«Բոլոր դեպքերում զոհն ու բռնարարը, մարդասպանը միասին խնամել են առնվազն մեկ երեխա: Առնվազն 7 երեխա ականատես է եղել սպանությանը, որոնցից 3-ը հարձակման արդյունքում ֆիզիկական վնասվածքներ են ստացել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել