Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանը պահանջում է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերն Իրաքից: Անկարայի գործողությունները լիովին անընդունելի են, «Կոմսոմոլսկայա պրավդայի» փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք պահանջում ենք, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերն Իրաքի տարածքից, որտեղ նրանք գտնվում են, ինչպես ասում էր նախկին վարչապետ Դավութօղլուն, Իրաքի ինքնիշխանությունն ամրապնդելու համար: Դա լիովին անընդունելի դիրքորոշում է: Սկզբունքորեն, այն ամենը, ինչ անում են թուրքերը, կարծում եմ, որ արժանի է մեր արևմտյան գործընկերների ավելի մեծ հրապարակային ուշադրությանը»,- շեշտել է Լավրովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



