Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հետպատժամիջոցային ժամանակաշրջանը Իրանի տնտեսության համար բացառիկ հնարավորություն է օտար ներդրումներ ներգրավելու համար:

Նրա խոսքով՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման մեկնարկից ընդամենը 4 ամիս անց տնտեսությունում նկատվել է զգալի առաջընթաց, ինչը կապված է Իրան օտար բազմաթիվ քաղաքական ու առևտրային պատվիրակությունների այցերի հետ:

«Դա վկայում է Իրանում նոր փուլի սկսվելու մասին: Մենք ողջունում ենք Իրանի և հարևան երկրների միջև գոյություն ունեցող սերտ կապերը և մեր գործարարներին կոչ ենք անում օգտվել լավ հնարավորությունից՝ հայրենական արտադրանքը հարևան երկրներ, այդ թվում նաև Ռուսաստան արտահանելու համար»,- ասել է ԻԻՀ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել