Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի ոստիկանությունը հետախուզում է գիտնականի, որին կասկածում են Ռուսաստանի 2 կին քաղաքացու սպանության մեջ: Ինչպես հայտնում է Hurriyet-ը՝ կասկածյալի անունն Աթալայ է, և նա պաշտպանել է կենսաբանության դոկտորական աշխատանք:
Ենթադրվում է, որ Աթալայը 2013 թվականին Անկարայում գնդակահարել է ազգությամբ ռուս Ելենա Ռադչիկովային և նրա թուրք ընկերոջը: Սպանության պատճառ կարող էր լինել խանդը:
Թուրք ոստիկանները նաև հայտնել են, որ հնարավոր է՝ Աթալայը կապ ունի Օլգա Սերյոգինայի՝ Փարիզում 2011 թվականին անհետացման հետ:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=224261&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



