Yerkir.am-ը գրում է.
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Ֆիլիպիններ և մայրաքաղաք Մանիլայում ելույթ ունեցել աշակերտների համար:
Ըստ Siyasihaber3-ի՝ ելույթի ընթացքում ընտանիքի կողմից լքված և եկեղեցում ապրող Գլիզել Փալոմար անունով 12-ամյա աղջկա հարցը նեղ դրության մեջ է գցել Պապին:
Աղջկա հարց է ուղղել. «Շատ երեխաներ թմրամոլ են դառնում, շատերը՝ սեռական շահագործման ենթարկվում: Աստված ինչո՞ւ է աչք փակում, որ նման բաներ են մեզ հետ տեղի ունենում»: Ֆրանցիսկոսը դժվարացել է պատասխանել: Նա ասել է, որ աղջիկը միակն է եղել, որ իրեն ուղղել է պատասխան չունեցող հարց:
Ըստ 2009 թվականին պատրաստված զեկույցի՝ Ֆիլիպիններում փողոցում ապրում է ավելի քան 1 միլիոն 200 հազար երեխա:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/107798.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



