Չինաստանում ավարտվել է աշխարհի ամենաերկար ապակե կամրջի շինարարությունը. հայտնում է РИА Новости-ն:
Կամրջի երկարությունը 393 մետր է, այն գտնվում է երկրի մակերևույթից 300 մետր բարձրության վրա և կարող է դիմանալ միաժամանակ 800 մարդու ծանրությանը: Շինարարները հայտնել են, որ կամուրջն անվտանգության 100 փորձարկում է անցել, բացի այդ` լրացուցիչ թեստեր են անցկացվել ջերմաստիճանային տատանումների և քամու ազդեցությունը պարզելու համար:
Չժանցզյացզե ազգային այգում կառուցված կամուրջն այցելուների համար կբացվի հուլիսին:
Չժանցզյացզեն գրավում է այցելուներին իր տեսարարաններով: Ի դեպ, այն կարող եք տեսնել նաև «Ավատար» ֆիլմում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



