Հուլիսի 1-ից ՀՀ-ում բնական գազի սակագինը սպառողների համար 156 դրամից կդառնա 146.7 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի դիմաց։ Այս մասին այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում կայացված որոշման համաձայն` հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նիստում քննարկվեց բնական գազի փոխադրման սակագնի, մատակարարման համակարգի, օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների` «Գազպրոմ Արմենիայի» կողմից ներկայացված հայտը, համաձայն որի` սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանվեցին հետևյալ սակագները.
Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 146.7 դրամ է` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար։
Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար վաճառվող բնական գազի սակագինը 257 ԱՄՆ դոլար է`սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի դիմաց:



