Մեկօրյա ընդմիջումից հետո Հայաստանի ազգային հավաքականը վերսկսել է մարզումները՝ հայտնում է ՀՖՖ-ն:

Այն ֆուտբոլիստները, ովքեր խաղաժամանակ էին ստացել Գվատեմալայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ, մարզվել են համեմատաբար թեթև ռեժիմով, իսկ պահեստայինների նստարանին մնացած ֆուտբոլիստները՝ ավելի ինտենսիվ։

Նախավարժանքից և դանդաղ վազքից հետո ֆուտբոլիստները աշխատել են հարվածների կատարելագործման և ստանդարտ դիրքերի խաղարկման տարբերակների վրա։

Վաղը Հայաստանի հավաքականը վերջին մարզումը կանցկացնի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում, իսկ հաջորդ օրը՝ հունիսի 2-ին՝ Երևանի ժամանակով 07:00-ին, նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ Սալվադոր ընկերական հանդիպումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել