970379877Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի տնտեսությունը դադարել է լինել ամենամրցունակը, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով շվեյցարական Համաշխարհային մրցունակության կենտրոնի (IMD) կազմած վարկանիշային ցուցանիշներին: Վարկանիշի նոր տարբերակի համաձայն` ԱՄՆ-ն առաջին տեղից իջել է երրորդ տեղ, իսկ առաջատարը դարձել է Հոնկոնգը, որը երեք տարի շարունակ ԱՄՆ-ի առաջատարության դեպքում զբաղեցնում էր երկրորդ տեղը:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Շվեյցարիան, չորրորդը՝ Սինգապուրը, իսկ հինգերորդ տեղում Շվեդիան է, որը բարձրացել է 9-րդ տեղից: Լավագույն տասնյակում տեղ են գրավել նաև Դանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Կանադան:

Մեկնաբանելով այդ վարկանիշային ուսումնասիրությունը` IMD-ի ղեկավար Արթուրո Բրիսը նշել է, որ հեղինակները դրական են գնահատել Հոնկոնգի ձգտումը առավելագույնս աջակցել գործարարության համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը: Շվեյցարական տնտեսությունը շարունակում է կենտրոնանալ որակի վրա, իսկ ԱՄՆ-ն նախկինի պես կարող է հպարտանալ աշխարհում լավագույն տնտեսական ցուցանիշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել