«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մասիսում «Հանուն Արցախի» կազմակերպված հանրահավաք-դրամահավաքի ընթացքում հանգանակված գումարով բանակի համար քնապարկեր են գնվել, որոնք այս շաբաթ կուղարկվեն Արցախ։ Քաղաքապետ Սաշա Հակոբյանը հայտնեց, որ 225 քնապարկ են գնել։ Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Արցախին օգնություն հատկացնելու համար քաղաքում կազմակերպված դրամահավաքի ընթացքում հավաքվել Էր 981 հազար դրամ, 1.301 դոլար և 10 հազար ռուսական ռուբլի։ Արցախի իշխանության հետ խորհրդակցելով՝ որոշել են ոչ թե գումարը փոխանցել, այլ քնապարկեր գնել»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



