ՊՆ-ն ՏՏ ոլորտում մասնագետ զորակոչիկների հրապարակային մրցույթ է հայտարարել: Անշուշտ, շատ լավ նախաձեռնեւթյուն է, չնայած նկատելիորեն ուշացած է: Բայց այս նախաձեռնությունը մի խնդիր է առաջ բերում: Ո՞նց է հետագայում ՊՆ-ն լուծելու այս հարցը, եթե մի կողմից որոշվում է, որ բանակ են զորակոչվելու բոլոր տղաները` առանց ուսման համար տարկետում ստանալու, իսկ մյուս կողմից, որքան հասկացա, խոսքը ժամկետային զինծառայության զորակոչիկնորի շրջանում անցկացվող միցույթի մասին է: Սա մեկանգամյա՞ նախաձեռնություն է, թե՞ ՊՆ-ն հետո դպրոցականների շրջանում է նման մրցույթ անցկացնելու: Ասեմ, որ սրանք հռետորական հարցեր չեն և դրանցում բոլորովին իրոնիա պետք չէ փնտրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել