Araratnews.am-ը գրում է.
ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները Աստանայում հանդիպման ժամանակ կարող են որոշում կայացնել Չինաստանի հետ համաձայնագրի կնքումը նախապատրաստելու մասին բանակցությունների մեկնարկի մասին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է RIA Novosti-ն:
«Ակնկալվում է, որ նախագահները ԵՏՀ-ին կհանձնարարեն Չինաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության մասին բանակցությունների մեկնարկի հարցով համատեղ հայտարարություն ստորագրել», – ասել է Ուշակովը:
Նա նշել է, որ այս պահին ընթանում է «ճանապարհային քարտեզի» պատրաստությունը, որի մեջ կներառվեն համատեղ նախագծերը, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/yetm-n-koroshi-banakcel-chinastani-het/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել