WARSZAWA MSZ NIGERIA UPROWADZENIE POLSKICH MARYNARZYAraratnews.am-ը գրում է․

Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկին հայտարարել է, որ Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համալիրների տեղակայումը պատասխան քայլ է Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին, տեղեկացնում է Gazeta.ru-ն:

«Ռուսաստանը սպառնալիքների է դիմում արդեն երկար տարիներ: Եվ հենց հակահրթիռային վահանը, ամերիկյան զորքերի ներկայությունը պատասխան քայլն է: Մենք չէ, որ կայացնում ենք որոշումներ, որոնց Ռուսաստանն է պատասխանում: Այդ Ռուսաստանն է փոխում միջազգային հարաբերությունների բնույթը: Ռուսաստանն է ձգտում հասնել Եվրոպայում անվտանգության համակարգի արմատական փոփոխությանը: Մենք ենք պատասխանում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»,- ասել է լեհ դիվանագետը:

Միաժամանակ նա նկատել է, որ Լեհաստանում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն ավելի շատ խորհրդանշական, քան ագրեսիվ բնույթ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել