Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի Իպեկ Օյլուի շրջանում ահաբեկչական հարձակում է եղել, հաղորդում է Milliyet-ը:
Հարձակման հետևանքով զոհվել է 2 ոստիկան, ևս մեկը՝ վիրավորվել:
Ինչպես տեղեկացնում է պարբերականը՝ աղբյուրին վկայակոչելով, հեռակառավարվող պայթուցիկ սարքերի գործադրման հետևանքով վնասվել է ոստիկանական տեխնիկան:
Նշվում է, որ պայթյունն իրականացրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները:
Տեղի ոստիկանության խոսքով՝ շրջանում օդուժի մասնակցությամբ լայնածավալ օպերացիա է սկսվել:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=224185&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



