Panorama.am-ը գրում է.

Թոքի քաղցկեղը, սրտի հետ կապված հիվանդությունների մեծ մասն առաջանում է ծխելու հետևանքով: Ուռուցքի հետևանքով մահացությունների 30 տոկոսի դեպքում ուռուցքն առաջացած է լինում ծխելուց: Խրոնիկ թոքերի հիվանդության հետևանքով մահացածների 80 տոկոսի դեպքում հիվանդությունն առաջացել է լինում ծխելուց: Տվյալները լրագրողների հետ զրույցում ներկայացրեց  ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

«1000 տեսակ հոդվածներ, գիտական աշխատանքներ են հրապարակվել, որոնց համաձայն, եթե  կինը հղիության ընթացքում ծխում է, հավանականությունը  մեծ է, որ երեխան կծնվի այս կամ այն հիվանդությամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե մարդ ուզում է թունավորվել, դա իր գործն է, որևէ մեկին չի հետաքրքրում, բայց իրավունք չունի ուրիշներին թունավորել:

Բժիշկն ասաց, որ կան երկրներ, որտեղ օրենքով սահմանված է, եթե հիվանդն ապացուցում է, որ տանը ծխող կա և ծխախոտի ծուխն է եղել հիվանդության առաջացման պատճառը, ծխող մարդը պետք է ամբողջ կյանքում փոխհատուցի հիվանդին:

Ա.Ոսկանյանի խոսքով, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում իրավիճակն ավելի լավ է. ՌԴ-ում մոտավոր ամեն 10-րդ կինը ծխում է, Հայաստանում նրանց թիվը կազմում է 3 տոկոսից պակաս: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում ավելի ուշ են սկսում ծխել. տղաները մոտ 18 տարեկանից, աղջիկները՝ 20:

Նա նշեց, որ ծխախոտի դեմ պայքարում արդյունքի հասնելու համար պետք է բազմակողմանի լինի այդ պայքարը. օրենք մշակվի ծխախոտ արտադրողների, ներմուծողների համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել