Վանում քուրդ զինյալները երկու ոստիկան են սպանել168.am-ը գրում է.

Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները Վանում ինքնաշեն պայթուցիկով հարձակում են իրականացրել թուրքական ոստիկանության վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ոստիկանական ավտոմեքենայի անցնելու ժամանակ քուրդ զինյալները գործի են դրել պայթուցիկը, ինչի հետևանքով երկու ոստիկան զովել է, մեկը` վիրավորվել: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

Վանում մեծ թվով ոստիկանների մասնակցությամբ որոնողական գործողություններ են սկսվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել