
Կայացավ հայ-ղազախական համատեղ արտադրության «Քայլ ձիով» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի հիմքում սերն ու ընկերությունն են:
Գլխավոր դերերում հանդես են գալիս Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ասել Սագատովան, նկարահանվել են նաև Լուիզա Ներսիսյանը, Ժան Նշանյանը, Թամարա Պետրոսյանը, Սոս Ջանիբեկյանը և այլք:
Գլխավոր դերակատրներից Հովհաննես Ազոյանին, ով ֆիլմում իր կերպարն ու խաղը շատ է հավանել, հետաքրքիր էր շախմատիստի դերում հանդես գալը.«Ես ընդհանարապես սիրում եմ շախմատ խաղալ, կցանկանայի մրցել Լևոն Արոնյանի հետ, բայց արդեն հասցրել եմ պարտվել Տիգրան Պետրոսյանին և կարծում եմ անիմաստ կլինի նրա հետ մրցելը»:
Մկրտիչ Արզումանյանը ևս հավանել է իր կերպարը.«Ճիշտ է, այն ֆիլմի սկզբում բացասական է, բայց վերջում պարզվում է, որ այդքան էլ բացասական չէ ու բարի անձնավորություն է, որը հետաքրքրացնում է կերպարը»:
Որքան էլ ռեժիսորները, կամ հենց դերասանները գոհ լինեն իրենց արած աշխատանքից, վերջում այն ամբողջացնում է մոնտաժի ռեժիսորը և նրանից է կախված վերջնական արդյունքը: Այս պարագայում «Քայլ ձիովի» մոնտաժը Ֆիլմի ռեժիոսոր Գոռ Կիրակոսյանը վստահել էր մոնտաժի ռեժիսոր Մանվել Հովսեփյանին.«Գոռը նայել էր «Poker.am»-ը և որոշել նոր ֆիլմի շրջանակներում աշխատել ինձ հետ: Հետաքրքիրն այն էր, որ նա լինելով նաև մոնտաժի ռեժիսոր ցանկացել է այն վստահել ուրիշին՝ նորություններ մտցնելու համար: Գոռի հետ բավականին հեշտ էր աշխատելը, անգամ մասնագիտական վեճի մեջ մտնելը, երբ ամեն մեկս մեր տեսակետներն ունենք: Այդ վեճերի, առաջարկվող տարբերակները հասկանալու պարագայում մենք կարողանում էինք ճիշտ տարբերակ ընտրել»:
Գոռ Կիրակոսյանն էլ հավելեց, որ իսկապես գոհ է նկարահանումների արդյունքից և ստեղծագործական խումբն արեց ավելին, քան կարելի էր սպասել.«Մենք կարողացանք համախմբված աշխատանքի շնորհիվ ունենալ հետաքրքիր լուծումներով ֆիլմ: Ես աշխատաել եմ արտասահմանյան տարբեր ֆիլմարտադրողների հետ և կարող եմ վստահ ասել՝ այն ինչ արեցին մերոնք, ոչնչով չէր զիջում դրսի մասնագետների աշխատանքին: Չեմ կարող չառանձնացնել Մանվելի աշխատանքը, ով սրտացավորեն վերաբերեց ֆիլմին և մենք արդյունքում ոչ մի կարևոր տեսարան չկորցրեցինք»:
Նշենք նաև, որ ստեղծագործական խումբը ֆիլմը նվիրել է սիրված դերասան, շոումեն Մարկ Սաղաթելյանի հիշատակին. սա դերասանի վերջին նկարահանումն էր, որին մասնակցում էր: