Հայաստանյան պետական դպրոցներում կրթությունն անվճար է: Էս մասին ես ամեն օր լսում եմ, բայց ամեն տարի հակառակում եմ համոզվում: Շատ դպրոցներում կա տնօրենի հարկ: Չզարմանաք: Էդ հարկը դուք առանց իմանալու վճարում եք տարեվերջյան դասարանական նկար, ավարտական վիդեո և վինետկա ունենալիս: Էդ հարկը դուք վճարում եք դասարանում մանրահատակի մաստիկա ու վարագույր ունենալիս:
Կա ծնողկոմիտեի հարկ: Շարունակեք չզարմանալ: Էդ հարկը դուք վճարում եք էքկուրսիա գնալիս, ավարտական ռեստորան գնալիս, ուսուցիչներին ամբողջ դասարանով ծաղիկ ու նվերներ գնելիս:
Կա ատեստատի գնահատականի հարկ: Էդ արդեն ծանոթ ա <գերազանցիկիզմով> տառապող ծնողներին:
Էս ամեն ինչը, որ գումարեք վստահաբար Հայաստանի մասնավոր դպրոցներն էնքան էլ թանկ չեն թվա: Ասեմ, ըր էնտեղ էս հարկերից շատերը չկան:
Հիմա բարոյական հարկերի մասին:
Ծնողը ստիպված է անել ամեն բան, որ երեխան <<հետ չմնա ընկերներից>>: Սկսած հագ ու կապից մինչև հեռախոս: Ուսուցիչների տեսակ կա, որ հատուկ ռնգային, պաթետիկ ու իր գործի նվիրյալի ոճ ունեն, որ ծնողին կամա ակամա դրդում է նվեր բերելուն: Եթե նվերը ծաղիկ ու ծրար է, սովորաբար սիրող մոր ժպիտով ծաղիկը նվիրում են աշակերտուհիներից մեկին:
Ուսուցչի տեսակը խեղաթյուրվում է: Նա դառնում է տնօրենի կամակատարն ու խոսափողը: Տնօրենին ձեռնտու չեն բնավորությամբ կայուն մարդիկ: Սովորաբար էդպիսիններից արագ ազատվում են: Իսկ երեխաներն արդեն կրթվում են այդ ծաղիկոտ ու ծրարոտ ձեռքերի մեջ:
Հ.Գ. Ամեն ինչ լավ է լինելու: