939Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Երկու անընդմեջ հաղթանակից հետո Մարիա Կուրսովան կիսեց միավորը Յովանկա Հուսկայի հետ: Ոչ-ոքի խաղացին նաև Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Գալոյանը, ով պարտության մատնեց ռուս Իրինա Ուտիատսկայային:

Այս տուրից հետո Կուրսովան 2,5 միավորով 10-րդ տեղում է:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայից Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին:

ՀԱՕԿ մամլո ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել