Panorama.am-ը գրում է.

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները երեկ Արցախում էին: Վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, այս այցը նախորդներից տարբերվում է նրանով, որ ապրիլյան իրադարձություններից հետո առաջին այցելությունն է և արդեն առավել հեռանկարային խնդիրներ են հուզելու բոլորին:

«Բանակի ամրության հիմքը հայրենասեր ու դաստիարակված քաղաքացին ու զինվորն է. հանրապետության համարյա բոլոր համայնքներում հիմնադրամի միջոցներով իրականացված` մանկապարտեզների ու դպրոցների վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, ճանապարհների վերականգման ծրագրերը նպաստել են բնակչության արտահոսքի կանխմանը,  ժողովրդագրական վիճակի բարելավմանը և առողջ ու դաստիարակված հայրենասեր սերունդ ունենալուն»,-ասել է ԼՂՀ վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել