Լեդի Գագան և Թեյլոր Քիննին նշանված են 2015թ. փետրվարից, բայց զույգը ոչ մի քայլով չի մոտեցել ամուսնության: Այս մասին գրում է starslife.ru-ն:
Հայտնիներին մոտ աղբյուրները տեղեկացնում են, որ նրանք շատ մանրամասն ծրագրում են իրենց հարսանիքը, այդ պատճառով է այն այդքան ձգձգվել: Շշուկների համաձայն՝ այդ ամենին չի դիմանում նույնիսկ փեսացուն, ուստի սիրելիին վերջնագիր է ներկայացրել:
«Թեյլորն աշխատում է ներգրավվել նախապատրաստությանը, սակայն, այնուամենայնիվ, փոքր-ինչ հեռու է մնում: Նա երբեմն հեռու է մնում, քանի որ իրական խնդիրներ են առաջանում: Մի անգամ նա նույնիսկ Լեդի Գագային վերջնագիր է ներկայացրել՝ «հարսանիքը տեղի կունենա հիմա կամ երբեք»»,- ասել է ներքին աղբյուրը:
«Ստեֆանին (Ջերմանոտա) ամեն շաբաթ կիսվում է Իտալիայի և Հավայիների միջև: Նա չի կարողանում կողմնորոշվել: Թեյլորը երբեմն ցանկանում է օգնել, բայց այնուամենայնիվ, չի դիմանում»,- հավելել է աղբյուրը:



