Lurer.com-ը գրում է.
Ադրբեջանի հյուսիսում ուսանողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 21-ը, վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Hyundai ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսն ընկել է ձորը:
Դեպքի վայրում մահացել է Սումգայիթի պետական տեխնիկական քոլեջի ֆիզկուլտուրայի ուսուցիչը:
Վթարի պատճառները պարզվում են:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=224130&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



