Իրաքյան զինված ուժերը մտել են ԴԱԻՇ-ի կողմից զավթված Էլ-Ֆալուջա քաղաք։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով տեղի հրամանատարներին։

«Վաղ առավոտյան մենք սկսել ենք Էլ-Ֆալուջա մտնելու գործողությունը»,- գործակալությանն ասել է հակաահաբեկչական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը։ Նշվում է, որ զինվորականները քաղաք են մտել երեք ուղղություններից։

Իրաքցի զինվորականները Էլ-Ֆալուջային ազատագրման գործողությունն սկսել էին անցած երկուշաբթի։ Քաղաքն ահաբեկիչների վերահսկողության տակ է 2014 թվականից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել