Panorama.am-ը գրում է.
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, որը նաև Հայ ազգային կոնգրեսի անդամ է, ազատ է արձակվել կալանքից։ Այդ մասին Առաքելյանը տեղեկացրել է Facebook-ի իր էջում։
«Բարև հարգելի ընկերներ, շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձի և Ամանորի առթիվ բոլոր շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար։ 6 ամիս անց «առաջին իսկ» հնարավորությունն է:
Իմացա հաճախ եմ օնլայն եղել։ Մինչ այդ ու դրանից հետո բոլոր ինձ ուղարկած ձեր նամակները կարդալու հնարավորություն չեմ ունեցել։ Թե ով էր իմ տեղը կարդացել չգիտեմ։ Երևի Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկին...
Հասկանում եմ, որ որոշ հետաքրքրություն պահպանվել է առեղծվածային կալանավորմանս հետ կապված։ Պետք է մի փոքր էլ սպասենք, նախաքննությունը կավարտվի: Հատուկ լրագրողների համար. նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չհրապարակելու վերաբերյալ նախաքննական մարմնում դրել եմ ստորագրությունս։ Որևէ այլ ինֆորմացիա ունենալու, կամ իմանալու համար դիմեք բացառապես ԱԱԾ֊ին».- գրել է Առաքելյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



