ՀՖՖ պաշտոնական կայքը հերքել է այն տեղեկությունը, թե Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու:

Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, թե կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում, որի արդյունքում չեղարկել են Հայաստանի ընտրանու առաջիկա խաղը «Ստաբհաբ սենթեր» մարզադաշտում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդում է, որ հանդիպման չեղարկման մասին հայտարարությունն արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են, և Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կայանալու է։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է արել նաև ԱՄՆ-ում և հատկապես Լոս-Անջելեսում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին անպայման ներկա գտնվել հանդիպմանը և սատարել մեր հավաքականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել