Անգլիայի հարավարևելյան Բլեթչլի-պարկի Հաշվողական տեխնիկայի ազգային թանգարանի կամավորները eBay կայքի միջոցով 10 ֆունտով գնել են Ադոլֆ Հիտլերի ծածկագրող մեքենան: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հիտլերը Lorenz ծածկագրող մեքենայից օգտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր գեներալներին գաղտնի հաղորդագրություններ փոխանցելու համար:

Տպագրական մեքենա հիշեցնող Lorenz ծածկագրող մեքենան օգտագործվել է գերմաներեն լեզվով պարզ հաղորդագրություններ գրելու համար, որոնք հետո կոդավորվել են սարքին միացված հատուկ ծածկագրող մեխանիզմով:

Թանգարանի կամավորները հույս ունեն վերստեղծել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Lorenz ծածկագրող մեքենայով ստեղծված հաղորդագրությունների վերծանման գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել