Tert.am–ը գրում է.
Ֆրանսիական արհմիությունները կոչ են անում գործադուլ անցկացնել երկրի ողջ տարածքում` խափանելու «Եվրո-2016» ֆուտբոլային մրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը` ոստիկանության և ցուցարարների միջև շաբաթներ տևած բախումներից հետո արհմիությունների ղեկավարները կոչ են անում տրանսպորտային միջոցների գործադուլ իրականացնել այն 10 քաղաքներում, որտեղ մրցաշարի շրջանակներում անցկացվելու են ֆուտբոլային հանդիպումները:
Ցուցարարները երկրի կառավարությունից շաբաթներ շարունակ պահանջում են ետ կանչել աշխատանքի բաժանման մասին օրինագիծը:
Երկրի ամենահզոր արհմիությունը, որը բողոքի ակցիաներ էր անցկացրել անցյալ շաբաթ, սպառնացել է Փարիզի մետրոյի և ավտոբուսային ծառայության գործադուլ կազմակերպել սկսած հունիսի 2-ից` մեկամսյա մրցաշարի մեկնարկից 8 օր առաջ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/29/france/2035033
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



