largeՅորքի արքայադուստրեր Բեատրիսը և Եվգենյան ընդգծված սառը վերաբերմունք են ցուցաբերել Քեմբրիջի դքսուհու՝ Քեթրինի հանդեպ Բուքինգհեմյան պալատում ընդունելության ժամանակ՝ գրում է Daily Mail-ը:

Լրատվամիջոցը լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ արքայադուստրերը ինչ-որ բան են քննարկում՝ անբարեհաճորեն նայելով Քեյթի ուղղությամբ: Ենթադրվում է, որ նրանք նախանձում էին Քեյթի դիզայներական զգեստին և բնական էլեգանտությանը:

Միջոցառմանը Քեյթը հագել էր բրիտանացի դիզայներ Ալեքսանդր Մաքուինի հեղինակած կրեմագույն զգեստը: Նշվում է, որ նրա կերպարը ստվերում է թողել Յորքի արքայադուստրերի՝ 1,7 հազար և 300 ֆունտ արժողությամբ բրենդային զգեստները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել