Araratnews.am-ը գրում է.Առնվազն վեց մարդ զոհվել է, 57-ը` տուժել անկարգություններում, որոնք տեղի են ունեցել Բանգլադեշում իշխանության տեղի մարմիններում ընտրությունների ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:Բախումները տեղի են ունեցել հյուսիսում` Ջամալպուր շրջանում եւ հարավում` Չիտտագոնգ եւ Լակշմիպուր շրջաններում:
Զոհվածների մեծամասնությունը այս կամ այն քաղաքական ուժի կողմնակիցներ են: Զոհվել է նաեւ մեկ թեկնածու: Վնասվածքներ են ստացել նաեւ օրենքի պահապանները, ինչպես նաեւ Daily Star պարբերականի թղթակիցը:
Բանգլադեշում շաբաթ օրը տեղի է ունենում տեղական ընտրությունների հինգերորդ փուլը: Ընտրական գործընթացը սկսվել է մարտին, առաջիկայում եւս մեկ քվեարկություն կա:
ԶԼՄ-ները նշում են, որ սա ամենաարյունալի ընտրություններից մեկն է երկրի պատմության ընթացքում: Մարտին ընտրությունների սկզբից ի վեր տասնյակ մարդիկ են զոհվել, ընտրությունների հետ այս կամ այն կերպ կապված տարբեր բախումների ընթացքում տուժածների թիվը հազարավորներով է հաշվվում:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/bangladeshum-ehntrakan-ankarguthyunneri-hete%D6%82ankhov-6-mard-e-zohvel/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել