Ի՞նչ անել, եթե կոտրվել է ջերմաչափըBarometer.am-ը գրում է.

Սնդիկի գոլորշիներն ուժեղագույն թույն են, այդ պատճառով, եթե ձեր տանը կոտրվել է ջերմաչափի սնդիկը, անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու համար թունավորումներից և դրանց հետևանքներից:
Ի՞նչ պետք է անել, եթե կոտրվել է տան ջերմաչափը, իսկ սնդիկը տարածվել է ամբողջ հատակով մեկ:
Առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին և կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն և արտաքինից գրավիչ սնդիկի գնդիկները:
Եթե դրսում ավելի ցուրտ է, քան տանը, բացե՛ք պատուհանները, քանի որ ցածր ջերմաստիճանի դեպքում սնդիկն ավելի քիչ է գոլորշիներ ձերբազատում: Մինչդեռ զգույշ եղե՛ք, քանի որ միջանցիկ քամին կարող է ցրել սնդիկի գնդիկները, այդ դեպքում դրանք շատ դժվար կլինի հավաքել:
Լավ օդափոխեք սենյակը
Թունավորման կանխարգելման համար որքան հնարավոր է շատ ջուր խմեք
Ի՞նչ չի կարելի անել ոչ մի դեպքում
Սնդիկը հավաքելու համար օգտագործել փոշեկուլ, քանի որ սնդիկի մասնիկները կմնան փոշեկուլի արանքում եւ կշարունակեն թունավորել բնակարանը:
Ավել նույնպես ավելի լավ է չօգտագործել, քանի որ այն միայն ավելի է փոքրացնում սնդիկի գնդիկները և նպաստում դրանց տարածմանը:
Ինչպես արդեն նշվել էր վերևում, ոչ մի դեպքում չի կարելի լվանալ հագուստը, որի վրա ընկել է սնդիկը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել