Այս տարին նախորդների համեմատ սկսվեց ավելի համրար պայմաններով, սակայն ապրիլյան 4 օրյա պատերազմը խառնեց բոլոր խաղաքարտերը: Այնուամենայնի 2016-ի անցած ժամանակահատվածի վերաբերյալ հրապարակված տվյալները հուսադրող են:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների 2016 թվականիի հունվար-ապրիլին Հայաստանում 6 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել: Այս
պարագայում արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 10 տոկոսով, գյուղատնտեսությանը՝ 4,1 տոկոսով, ծառայություններինը՝ 9,3 տոկոսով: Շինարարության ոլորտում սակայն անկում է գրանցվել՝ 7,4 տոկոսով, առևտրինը՝ 0,8 տոկոս:

Ինչպես երևում է վերոգրյալ տվյալներից՝ գումարային առումով ամենաբարձրը առևտրի շրջանառությունն է` մոտ 600 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` գրեթե 421 մլրդ դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` մոտ 368 մլրդ դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել