2038350_20160527135311Araratnews.am-ը գրում է.

Սանդրո Բոտիչելլիի «Հրեշտակի գլուխը» կտավը հինգշաբթի Նյու Յորքի    Sothebyʼs-ի աճուրդում վաճառվել է 1,09 մլն դոլարով: Փորձագետների կարծիքով, կտավը  էսքիզ է «Աստվածամայրը մանկան հետ, Հովհաննես Մկրտիչը եւ հրեշտակը» նկարի  համար, որը ստեղծվել է Բոտիչելլիի արվեստանոցում եւ պահվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում:

«Քրիստոսի մկրտությունը»` վարպետի եւս մեկ նկար, ձեռք է բերվել  466 հազար դոլարով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կտավը վերջին կես դարի ընթացքում պահվել է մասնավոր հավաքածուում եւ հայտնի է միայն սեւ-սպիտակ լուսանկարներով:

Ամենահետաքրքիր նմուշներից մեկը դարձել է  «Աստվածամայրը նորածնի հետ» կտավը, որը ստեղծվել է սիենյան դպրոցի վարպետներ Քրիստոփորո դե Բենդոչչիոյի եւ Մեո դի Պերոյի կողմից մոտավորապես  1380 թվականին: Այս ստեղծագործությունը երկմասանի կտավի մաս է կազմում, դրա երկրորդ մասը կորած է համարվում:

Ընդհանուր առմամբ հին վարպետների աշխատանքների վաճառքից ստացված գումարը կազմել է  4,8 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել