Ֆրանց Բեկենբաուերի կանխատեսումը Չեմպիոնների լիգայի եզրափակչի վերաբերյալBarometer.am-ը գրում է.

Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը կարծում է, որ "Ռեալ"-"Ատլետիկո" ակումբների Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման հաղթողը կորոշվի հետխաղային 11-մետրանոցներով:

"2 տարի առաջ նույն թիմերի միջև եզրափակչին ականաես եմ եղել: Լարված հանդիպում էր, որում "Ռեալը" միայն վերջին վայրկյաններին կարողացավ բեկել ընթացքը:

Ես կարծում եմ՝ այս անգամ էլ նման բան է լինելու: Հանդիպման հիմնական ժամանակը կավարտվի ոչ-ոքի և նույնիսկ լրացուցիչ ժամանակում կգրանցվի նույն արդյունքը: Հաղթողը կորոշվի 11-մետրանոցներով,- Բեկենբաուերի խոսքերն է մեջբերել "СЭ"-ի թղթակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել