Armlur.am-ը գրում է.
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանության գործով կալանավորված և ներկայումս «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում գտնվող Արթուր Միհրանյանը ընդունել է իր մեղքը: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին իրավապահները Երեւանի Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ հայտնաբերել էին հասարակական գործիչ, վերլուծաբան Կարեն Վարդանյանի թաղված դին:
Հաջորդ օրը ՀՀ ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով բերման Էին ենթարկել Երեւանի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին եւ 43-ամյա Արթուր Միհրանյանին: Իսկ ինչն էր եղել այս երկու երիտասարդների կողմից Կարեն Վարդանյանին այսպես դաժանորեն սպանելու պատճառը:
Ինչպես հայտնի է՝ Կարեն Վարդանյանը իր Երեւան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել էր 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին, որի դիմաց պետք Է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով: Ավելի ուշ Գեւորգ Զոհրաբյանը առաջարկել Էր Կարենին փողի դիմաց Վրաստանի միջոցով ուղարկել Դուբայ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան: Արդյունքում՝ տղաները սպանել էին Կարեն Վարդանյանին, դիակը տեղափոխել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ եւ թաղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



