Newmag.am-ը գրում է.
ԱՄՆ-ը վաղուց էր հասկացել, որ Վիետնամում այլեւս անելիք չունի: Պարզ էր, որ այս պատերազմում սահմաններ կամ բաժանարար գծեր չկային, իսկ պարտիզանական մարտերը օր-օրի ավելի ահագնացող էին դառնում: Միացյալ Նահանգների զորքը սովոր չէր Վիետնամի բնակլիմայական պայմաններին:
ԱՄՆ ռազմական կոնտինգետը կազմում էր 350-400 հազար սվին, տարբեր աղբյուրների գնահատմամբ այն հասնում էր նույնսիկ կես միլիոնի: Այդ ժամանակ ԱՄՆ-ն կիրառում է 4-ից 5 հազար թռչող սարքեր:
1972 թվականի գարնանային հարձակման ժամանակ Հյուսիսային Վիետնամը, հասկանալով, որ հյուծվում է եւ ավելի վատ վիճակում կարող է հայտնվել, Հարավային Վիետնամին եւ Միացյալ Նահանգներին առաջարկեց բանակցել: ԱՄՆ-ին ոգեւորեց բանակցությունների գաղափարը: Հենց դա էր նրա հիմնական նպատակը 70-ական թվականներին, որպեսզի պատերազմից դուրս գա ոչ որպես պարտված կողմ:
Սակայն, այստեղ ամեն ինչ խառնեց Հարավային Վիետնամի ղեկավարությունը: Իրեն հաղթած համարելով` փորձում էր Հյուսիսային Վիետնամին ինչ-որ պայմաններ թելադրել: Հյուսիսային Վիետնամը զիջումներ չարեց: Հյուսիսը իրեն չէր համարում պարտված, չընդունեց նախապայմանների լեզուն ու դադարեցրեց բանակցությունը: Միացյալ Նահանգները Հյուսիսին բնակցությունների սեղանի շուրջ բերեց ռազմական ճանապարհով:
Նեմբեկեր կոչվող ռազմական օպերացիան պատմաբանները համարում են 11-օրյա առանձին պատերազմ: 11 օր ու գիշեր ամերիկյան ռմբակոծիչները ուղղակի դաժանորեն հողին հավասարեցրին Հյուսիսային Վիետնամը:
Հյուսիսային Վիետնամը շատ լավ հասկացավ, որ ծայրահեղ դեպքում ԱՄՆ-ը կարող է հեռանալ, բայց Հյուսիսում քարը քարի վրա չի մնա: Եվ այդ դաժան ռմբակոծություններից հետո Հյուսիսային Վիետնամը վերադարձավ բանակցային գործընթաց:
1973 թվականից սկսած ԱՄՆ-ը սկսեց Վիետնամից մաս-մաս դուրս բերել իր զորքերը եւ Հյուսիսային Վիետնամը սկսեց աստիճանաբար առաջ քաշել սահմանները: 1975 թվականը խորհրդանշական էր այն առումով, որ Վիետնամից դուրս բերվեց Միացյալ Նահանգների վերջին զինվորը: Բայց այդ գործընթացը գրեթե նույնքան բարդ էր, որքան պատերազմին ներքաշվելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





