Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգը հարձակման է ենթարկվել Սիրիայի այն տարածքից, որը գտնվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման տակ։
Ընդգծվում է, որ երկու հրթիռ ընկել է Գազիանթեփի օդանավակայանի տարածքի մոտ։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Նահանգում տեղակայված թուրքական ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել՝ ոչնչացնելով ԴԱԻՇ-ի 4 դիրք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



