Life.panorama.am-ը գրում է.

Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը միասին ընթրել են
Արդեն 4 տարի ամբողջ աշխարհը գիտի, որ Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը միասին են։ Չնայած դրան, սիրահարները դեռ շարունակում են թաքնվել լուսանկարիչներից՝ փորձելով չհայտնվել նրանց  տեսախցիկների առաջ։  Սակայն դա նրանց այնքան էլ չի հաջողվում։ Օրեր առաջ նրանք կրկին հանդիպել են պապարացիների հետ։
 
Քաթչերը և Կունիսը որոշել են մեկ երեկո մոռանալ կենցաղային խնդիրների մասին, թողել են դստերը տանը և ռոմանտիկ ընթրիք կազմակերպել Հոլիվուդի ռեստորաններից մեկում, որտեղից դուրս գալիս էլ նրանց նկատել են պապարացիները։ Էշթոնը, ինչպես միշտ, թաքնվել է  տեսախցիկներից գլխարկի միջոցով, իսկ Միլան ստիպված էր պապարացիներից թաքնվել` դեմքը ծածկելով ձեռքով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել