Մյունխենի «Բավարիա»-ն պաշտոնական առաջարկ է կատարել իտալական «Նապոլի»-ին թիմի պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերի ձեռքբերման համար: Այս մասին տեղեկացնում է Il Corriere dello Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մյունխենցիները 40 միլիոն եվրո են առաջարկել կենտրոնական պաշտպանի տրանսֆերի դիմաց, իսկ նեապոլցիները մերժել են առաջարկը:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալ»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել