european_commission_030516Araratnews.am-ը գրում է.

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուիսային Կորեայի դեմ, հայտնում է ТАСС գործակալությունը:

Նշվում է, որ նոր պատժամիջոցները վերաբերում են առևտրի, ֆինանսական ծառայությունների, ներդրումների և տրանսպորտի ոլորտներին: Նոր պատժամիջոցների պատճառը 2016թ.-ի հունվարին Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռի փորձարկումն է:

ԵՄ-ն միաժամանակ երկարաձգել է Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները:

«Որոշում է ընդունվել երկարաձգել պատժամիջոցները Սիրիայի դեմ մինչև 2017թ.-ի հուլիսի 1-ը»,- ասված է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել