Panorama.am-ը գրում է.
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար խորհրդարանական մակարդակով ակտիվ խորհրդակցություններ ծավալել։ Այս մասին ասված է հատուկ ներկայացուցչի` Ադրբեջան կատարած երկօրյա այցելության արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ։
Բաքվում Քրիստիան Վիգենինը հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի և ԱԳ նախարարի հետ։
«Վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ դրական քայլեր։ Թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ արել մոտ ապագայում աշխատանքներ տանել այս ուղղություններով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



