Pastinfo.am-ը գրում է.
Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքում արդարացվեց:
Նախօրեին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Գոռ Վարդանյանն անպարտ ճանաչվեց և արդարացվեց:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Գոռ Վարդանյանի փաստաբան Նաիրա Պետրոսյանը նշեց, որ մեղադրող դատախազը Վարդանյանին առաջադրված մեղադրանքից հրաժարվել է փաստերի բավարար չլինելու պատճառով և այդ հիմքով Վարդանյանն արադարցվել է:
Ըստ մեղադրանքի՝ Վարդանյանը ուղղակի առնչություն ունենալով «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվանմամբ հասարակական կազմակարեպության գործունեության հետ, քննությամբ չպարզված անձից և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն ՀԿ-ի կողմից օգտագորգծվող տարածքում, մինչև խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք:



