brititish_polce_250914Araratnews.am-ը գրում է.

Պայթյուններ իրականացնելու հեռախոսային սպառնալիքներից հետո Մեծ Բրիտանիայում փակվել է առնվազն 27 դպրոց, հայտնում է Mirror պարբերականը:

«Առնվազն 27 դպրոց է տարհանվել դրանցում ռումբեր պայթեցնելու սպառնալիքներից  հետո: Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 40 դպրոց ստացել է նման անանուն հեռախոսային սպառնալիք»,- գրում է բրիտանական պարբերականը:

Նշվում է, որ նման սպառնալիքներ են ստացվել երկրի ամբողջ տարածքում, այդ թվում` Շոտլանդիայում: Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել