1915 թվականին, այդ սև օրերուն ամբողջ երկիր մը բնաջինջ եղավ, քարուքանդ եղան մեր եկեղեցիներն ու վանքերը և ամբողջ ժողովուրդ մը մահվան անդունդե գլորվեցավ անասելի տառապանքներու մեջ: Սակայն, սիրելի Հայեր, Աստված մեզ բոլորովին չլքեց, և ինչպես Քրիստոս երրորդ օրը մեռելներեն հարություն առավ, այնպես ալ Հայ ժողովուրդը երեք տարի հետո հարություն առավ և կոչվեցավ նոր կյանքի` գրեթե հրաշքի համազոր պայմաններու մեջ: 1915-ի Ապրիլին հաջորդեց 1918-ի Մայիսը: Եվ այնպիսի մեկ պահու, երբ երկրորդ եղեռն մը կսպառնար մեր վերապրող ժողովուրդին` Արևելահայաստանին: Մեր արյունաքամ ժողովուրդի զավակները մեկտեղեցան, բռունցքի մը վերածվեցին անխորտակելի և ստեղծեցին ու կոթողեցին Հայոց Պատմության երկրորդ Ավարայրը` Սարդարապատի ճակատամարտը: Հայ ժողովուրդը փրկվեցավ ստույգ մահե «Յուր քաջ որդոց սուրբ արյունով...»:
Գիտեք` այսպիսով հռչակվեցավ Հայաստանի Հանրապետությունը` Մայիսի 28-ին:
Հայոց պատմության անիվը վերջապես շրջվեցավ և Հայ ժողովուրդի առջև վերջապես բացվեցավ Սարդարապատի հաղթանակով` կյանքի նոր ճանապարհ:
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ