Elq.am-ը գրում է.
Փորձեք հասկանալ ձեր մարմնի լեզուն: Մի անտեսեք հոգնածությունը՝ ինքներդ կազմակերպեք կարճատև հանգստի դադարներ:
Հղիության առաջին երեք ամիսներից հետո կզգաք անգամ հոգնեցնող հանգստություն, կունենաք հրաշալի ինքնազգացողություն, որը կարող է շարունակվել մինչև հղիության 6-րդ ամիսը ներառյալ: Հղիության վերջին եռամսյակում հոգնածության զգացողությունը կարող է վերադառնալ:Ժամանակն անցնում է, որովայնը մեծանում է և ծանրանում: Որպեսզի խուսափեք ոտքերի և մեջքի ցավերից պետք է հետևեք ներքոհիշյալ կանոններին:
Մեջքի վրա կռանալու փոխարեն, ծնկեք: Եթե օրինակ ստիպված եք հատակից ինչ-որ բան վերցնել և մոտակայքում չկա մեկը, որ օգնության հասնի: Մի կռացեք: Հղիների մոտ մեջքը միշտ պետք է լինի ուղիղ դիրքում: Փոխարենը կարող եք ծալել ծնկներն այնքան, որ կարողանաք ձեր ցանկացած իրը վերցնել և հեշտորեն ուղղվեք: Եթե հատակն եք մաքրում կամ լվանում, ապա ապա դա արեք հենվելով ծնկներին:
Ձեռքերը վեր մի բարձրացրեք: Բժիշկներից շատերը կարծում են, որ ձեռքերը կտրուկ վեր բարձրացնելը վտանգավոր ու վնասակար է հղիների համար:
Նստած դիրքում ոտքը ոտքին մի գցեք: Այդպիսի դիրքում արյան շրջանառությունը դանդաղում է:
Կարող է թմրություն առաջանալ, ինչը բացասական երևույթ է, մասնավորապես հղիության ընթացքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ