Yuri vardanyanAraratnews.am-ը գրում է.

Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը աշխատանքային այցով եղել է Ջավախքում:

Ինչպես հաղորդում է Jnews.ge-ն, դեսպանը հանդիպումներ է ունեցել Ախալցիխեի և Ախալքալաքի պաշտոնյաների հետ կապված ապրիլի 23-24-ին Ախալցիխեում կատարված դեպքերի հետ:

Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը դռնփակ հանդիպումներ է ունեցել տարբեր հայ և վրացի պաշտոնյանների հետ: Դեսպանը չի ցանկացել անձամբ մեկնաբանություն անել հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` հավելելով, որ  դեսպանությունը հայտարարություն կտարածի  հանդիպումների վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-24-ին, ըստ երիտասարդների, Ախալցիխե քաղաքի ոստիկանության շենքում ոստիկանները ծեծել էին հայ երիտասարդներին և անհարգալից արտահայտություն արել Հայոց Ցեղասպանության զոհերի հասցեին: Իսկ մայիսի 3-ին Ախալցիխե այցելեց Վրաստանի ներքին գործերի նախարարը: Նախարարի այցին հաջորդեց Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի հայտարարությունը, որը հերքում է ոստիկանության կողմից իրականացրած բռնություններն ու ճնշումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել